Վ.Համբարձումյան փողոցում՝ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ, վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով լյուքս դասի բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 150 քմ.։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։