Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 192 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն. Զարյան փողոցում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր՝ հավելավճարով։