Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 133 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, 4 օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։ Գինն իր մեջ չի ներառում հյուրասենյակի կահույքը։