Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պող.-ում 15 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով: Հոսանքի լարերը և ջրատար խողովակները նոր են։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բնակարանը ունի նաև ջեռուցվող հատակ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա ավտոկայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։ Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին հավելավճարով։