Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում բնակարան՝ Վ.Փափազյան փողոցի վրա, այն գտնվում է 9 հարկանի շենքի 2-րդ և 3-րդ հարկերում։ Մոտ է "Հայր և որդի" Երիցյաններ սուպերմարկետին։ Ընդհանուր մակերեսը կազմում է 97 քմ։ Առաջին գիծ է։ Ամբողջովին վերանորոգված է, ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայով։ Սանհանգույց ունի 2 հատ։ Ունի օդորակիչ, խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված է։ Արևկող բնակարան է։ Բնակարանն ամբողջությամբ կահավորված է , հյուրասենյակը միացված է խոհանոցին։ Ողջ կահույքը փայտյա է, իտալական արտադրության, տեղադրված է օդորակիչ։ Անցկացված է ինտերնետ կապ։ Պատշգամբում կա ներկառուցված պահարաններ և շերտավարագույր։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության։ Ապահովված է ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ,դպրոց, մանկապարտեզ։ Սակարկելի է։ Հնարավոր է նաև վարձակալություն։ Ցանկության դեպքում վաճառք նաև կահույքով և տեխնիկայով։