Բնակարանը գտնվում է Արաբկիրում` Վրացական փողոցի վրա, 6 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 115,9 ք.մ. (Մոսկովյան ԴՍԿ նախագիծ): Նոր կապիտալ վերանորոգված է: Ունի ճաշասենյակ 19,8 ք.մ., խոհանոց 7,8 ք.մ., երեք ննջասենյակ` 15ք.մ., 9,1 ք.մ. և 9,7 ք.մ., լոգասենյակը բաժանված է երկու մասի` 2,9 ք.մ. և 1,1 ք.մ., երկու պատշգամբ` փակ` 17,1 ք.մ. և բաց` 23,2 ք.մ., խորդանոցներ` միջանցքում և փակ պատշգամբում, ներկառուցված պահարան միջանցքում, ստորգետնյա ավտոտնակ երկու մեքենայի համար: Ապահովված է մշտական ջրով: Գազաֆիկացված է, ջեռուցվում է պարսկական գազի վառարանի միջոցով: Շենքի բակում կա ընդարձակ, կանաչապատ և հարմարավետ խաղահրապարակ նաև ֆուտբոլի դաշտ: