Վաղարշ Վաղարշյան փողոցում վաճառվում է 4 սենյականոց բարձրորակ վերանորոգումով բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 165 քմ: 50քմ -ը զբաղեցնում է ընդարձակ տեռասան: Գտնվում է 6 հարկանի նորակառույց (մոտ 10 տարվա) շենքի 3-րդ հարկում: Բնակարանը լուսավոր է, տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն ու հովվացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Հատակը ծածկված է եվրոպական բարձրորակ լամինատով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի նաև բաց պատշգամբ` բացի տեռասայից` գեղեցիկ տեսարաններով: Ամբողջը կահավորված է թանկարժեք գույքով և համալրված է բարձրորակ տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, բակում կա խաղահրապարակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները, և տրանսպորտի կանգառները: