Վիկտոր Համբարձումյան փողոցում, 12 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում վաճառվում է ընդարձակ ու լուսավոր 4 սենյականոց` 4 պատշգամբներով հարմարավետ բնակարան` 239 քմ մակերեսով: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են սալիկներով, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանը կահավորված է թանկարժեք գույքով, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Պատշգամբներից բացվում են հիասքանչ տեսարաններ` մեկում առկա է բուխարի: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, կա անվտանգության համակարգ: Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: Վաճառվում է կահույքով և տեխնիկայով: