Ադոնց փողոցում, Երազ բնակելի թաղամասում վաճառվում է 4 սենյականոց 90 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը գեղեցիկ ոճով կապիտալ վերանորոգված է, հատակը պատված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Ամբողջությամբ կահավորված է և համալրված է կենցաղային տեխնիկայով: Առկա է 2 սանհանգույց՝ մեկում տեղադրված է վաննա, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, տեղադրված է օդորակիչ: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բակը խնամված է, կա խաղահրապարակ: Վաճառքն իրականացվում է գույք-տեխնիկայով: Առկա է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի` 18 քմ, որը ներառված է գնի մեջ: