Բաբայան փողոցում, Մոնումենտից ոչ հեռու վաճառվում է 4 սենյականոց լյուքս դասի բնակարան 178 քմ բնակելի մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ նորոգում` լուսավոր և ընդարձակ սենյակներ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, բոլոր կողմերից ունի բաց պատշգամբներ` ընդհանուր 5-ն են` Արարատի և քաղաքի հիասքանչ տեսարաններով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ և միջսենյակային փայտե դռներ: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բնակարանն ամբողջությամբ ապահովված է թանկարժեք կահավորանքով և բարձրորակ տեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բնակարանն ունի ստորգետնյա կայանատեղի, որը ներառված է գնի մեջ: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: