Փափազյան և Սարալանջ փողոցների հատման վայրում, Անտառային փողոցի հարևանությամբ գտնվող նորակառույց շենքում վաճառվում է պենտհաուս: Գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Պատշգամբներից և տերրասայից բացվում է հրաշալի համայնապատկեր ամբողջ քաղաքի վրա: Ընդհանուր մակերեսը 210 քմ + 210 քմ տերրասա տանիքում: Ամբողջովին նորոգված է, կահավորված որակյալ և նորաոճ կահույքով: Բնակարանը բաղկացած է նախասրահից, ընդարձակ հյուրասենյակից, բաց խոհանոցից, երեք ննջասենյակից, երեք սանհանգույցից (որոնցից մեկը կից է ննջասենյակին), լվացքասենյակ, երկու բաց պատշգամբ և մեծ տերրասա: Բնակարանն ունի ելք դեպի տանիք, որը կարող է ծառայել որպես 210 քմ մակերեսով տերրասա: Շենքն ունի 2 մուտք, գործում է վերելակ, որը սպասարկում է կայանատեղիից մինչև տերրասա։ Կայանատեղին տրամադրվում է հավելավճարով: Առկա է անվտանգության շուրջօրյա գործող համակարգ։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգություն և սպասարկման վճար 15,000 ՀՀ դրամ: