Արաբկիր համայնքի Ադոնց և Մամիկոնյանց փողոցների միջնամասում, նորակառույց ''Անի'' թաղամասում, վաճառվում է 4 սենյականոց բնակարան: Գտնվում է 12 հարկանի բազմաբնակարան շենքի 6-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը 94 քմ է, առաստաղի բարձրությունը 3 մետր է: Բաղկացած է հյուրասենյակից՝ ներառյալ խոհանոց, երեք ննջասենյակից, երկու սանհանգույցից, նախասրահից և բաց պատշգամբից: Բնակարանը հանձնվում է զրոյական վիճակում՝ պատերը գաջված, հատակը հարթեցված: Մուտքի դուռը և եվրո պատուհանները՝ տեղադրված: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ, զբոսանքի այգիներ և այլ կարևոր ենթակառուցվածքներ: Առկա է ավտոկայանատեղի՝ հավելավճարով, որը կապահովվի մեքենայի անվտանգ կայանումը և հեշտ հասանելիությունը դեպի մեքենա ցանկացած եղանակին: Շտապե'ք ձեռք բերել բնակարանը և դառնալ Անի թաղամասի բնակարաններից մեկի երջանիկ սեփականատերը: