Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գյուլբենկյան և Գուլակյան փողոցների խաչմերուկում՝ 14 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սարը: Բնակարանի հետ առկա է նաև 2 հատ քարե ավտոտնակ` մեկը 1 մեքենայի համար նախատեսված, մյուսը` 2 մեքենայի: Վաճառվում է կահույքի հետ միասին: