Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Հարկային կոմիտեյի հարևանությամբ, առաջին գծի վրա, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանն ունի բաց շքապատշգամբ և զգեստասենյակ: Առաստաղի բարձրությունը 2.75 մետր է: Շենքն ունի բետոնե ծածկեր: Անմիջապես հարևանությամբ կան խանութներ, բանկեր, ժամանցի վայրեր և տրանսպորտի կանգառ: