Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 96 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում՝ Դիալաբի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ունի 2 բաց պատշգամբ։ Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին: