Չորս սենյակներ ընդգրկող բնակարանը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ “Ermenegildo Zegna” հագուստի խանութի նորակառույց շենքում, որտեղ գործում է անվտանգության համակարգ։ Տեղադրված է երկաթյա մուտքի դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ։ Ապահովված է անխափան ջրամատակարարում, բնական գազ, կենտրոնացված ջեռուցում։ Հոսանքի լարերն ու ջրի խողովակներն արդեն իսկ անցկացված են։ Ավտոմեքենաների համար ստեղծված է ստորգետնյա կայանատեղի։ Լուսավոր բնակարան է, ունի երկու պատշգամբ, որոնցից մեկի պատուհանները նայում են դեպի Հյուսիսային պողոտա։ Ընդամենը մի քանի քայլ հեռավորությամբ Օպերան է, Հանրապետության հրապարակը, բրենդային խանութներ, համբավ վայելող կենտրոններ։