Չորս սենյակներից բաղկացած ընդարձակ և արևկող բնակարանը գտնվում է երևանցիների ամենասիրված հատվածներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում, «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ։ Շենքն ապահովված է անխափան գործող վերելակով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, կենտրոնացված ջեռուցմամբ։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 200 ք.մ։ Մուտքի դուռը մետաղյա է։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ավտոմեքենաների համար ստեղծված է ստորգետնյա կայանատեղի։ Հարևանությամբ կան զանազան բրենդային խանութներ, ժամանցի և հանգստի վայրեր, բանկեր, իսկ ընդամենը հինգ րոպե հեռավորությամբ տեղակայված են Հանրապետության Հրապարակն ու Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։