Ընդարձակ 4 սենյականոց բնակարան է, որը տեղակայված է մայր քաղաքի ամենաէլիտար հատվածում, Հյուսիսային պողոտայում, 9 հարկանի շենքի 7-րդ հարկում: Պատշգամբից երևում է Հանրապետության Հրապարակը: Շինությունը կառուցվել է 2011 թ, ունի ստորգետնյա սեփականաշնորհված ավտոկայանատեղի, որի մակերեսը կազմում է 34 ք.մ: Ապահովված է կենտրոնական ջեռուցման համակարգով, մշտական ջրամատակարարմամբ, խաղահրապարակով: Ընդամենը 2 քայլ հեռավորության վրա են գտնվում Օպերայի և Բալետի թատրոնը, Հանրապետության Հրապարակը՝ իր անկրկնելի և երգող շատրվաններով, Կարապի լիճը և այլ մշակութային արժեքներ: Շրջակայքում կան անթիվ խանութներ, սուպերմարկետներ, հագուստի սրահներ, դպրոց, մանկապարտեզ և այլ ժամանցի և հանգստի վայրեր: Ձեռք բերելով այս բնակարանը՝ Դուք կկատարեք ոչ միայն ճիշտ ընտրություն, այլ նաև ճիշտ կապիտալ ներդրում: