Վաճառվում է 4 սենյականոց գեղեցիկ և ընդարձակ բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Բուզանդ փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 7 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։