Լեռ Կամսար փողոցում՝ նախագահական նստավայրի և ամերիկյան համալսարանի հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 90 քմ.։ Այն գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է բարձրորակ և որակյալ նյութերով։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ննջարանների հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, իսկ հյուրասենյակում, խոհանոցում և նախասրահում՝ բնական մարմարե քարով։ Բնակարանում ամբողջությամբ տեղադրված են էներգիախնայող լեդ լույսեր, ինչpես նաև ողջ տեխնիկան և լույսերը երաշխիքի մեջ են։ Սանհանգույցը ևս մարմարեպատ է, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ամբողջ կահույքն ու տեխնիկան նոր է և բարձր որակի։ Բնակարանն ունի 2 ընդարձակ բաց պատշգամբ՝ որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և Բաղրամյան մետրոն։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։