Տերյան փողոցում՝ Դեբենհամս խանութի շենքում, վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 200 քմ.: Այն գտնվում է 12 հարկանի բնակելի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, երեք սանհանգույցով՝ որից մեկում տեղադրված է ջակուզի։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից խոհանոցային կահույքով, հագեցած է տեխնիկայով, լի է ներկառուցված պահարաններով: Ողջ կահույքը նոր է և բարձր որակի։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Շենքի բնակիչների համար գործում է անվճար փակ լողավազան: Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։