Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 136 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 17 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման համակարգ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։