Սայաթ-Նովա պողոտայի վրա վաճառվում կամ վարձով է տրվում այս 4 սենյականոց բնակարանը, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 222 ք.մ.։ Բնակարանի ողջ կահույքը ներմուծված է ԱՄՆ-ից, իսկ սանտեխնիկան և տեխնիկան աշխարհահռչկակ բրենդերի արտադրության են։ Ամբողջ հյուրասենյակը կահավորված է "Armani Design" ֆիրմայի կահույքով, ննջասենյակը՝ "Send", իսկ լոգասենյակը կահավորված է ամերիկյան հայտնի "Villeroy and Boch" ֆիրմայի սանտեխնիկայով։ Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Պատուհանից բացվում է հիանալի տեսարան։ Ունի ստորգետնյա ավտոկայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։