Վարդանանց փողոցի վրա վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան, այն գտնվում է նորակառույց 22 հարկանի շենքի 14-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 173 ք.մ: Նորաոճ, եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգված բնակարան է: Ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալները հանգիստ և հարմարավետ առօրյա անցկացնելու համար: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության, խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատ են: Ջրամատակարարումը 24 ժամյա է, գազն էլ ացկացված է, իսկ ջեռուցումը` կենտրոնացված: Շենքում գործում է անվտանգության ծառայություն: Ավտոմեքենան կկարողանաք կայանել ստորգետնյա կայանատեղիում: Մոտակայքում գտնվում է "Վերնիսաժ"-ը կան տարատեսակ խանութներ, կանգառ և այլն: