Արշակունյաց պողոտայում՝ Երևան մոլի հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 5 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 87 ք.մ.։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ, օդորակիչ, հատակը տաքացվող է։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Մուտքում կա 1,5 քմ. պահեստային տարածք։ Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։