Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 86 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ֆրունզեյի փողոցում՝ 9 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում:Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի հետ միասին։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։