Շտապ վաճառվում է 4 սենյականոց շքեղ բնակարան, որը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 116 ք. մ. հյուրասենյակ՝ 37ք. մ., ննջարանները 10.5, 11.5, 13.5 ք.մ, խոհանոցը՝ 16 ք.մ.։ Առաստաղի բարձրությունը 3.05մ է։ Բնակարանը և տանիքը կապիտալ վերանորգված են։ Բնակարանը ունի 1 բաց պատշգամբ մեծ ննջարանում, նաև ֆրանսիական պատշգամբ՝ հյուրասենյակում, 2 սանհանգույց։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Հոսանքի լարերը և ջրատար խողովակները նոր են, տեղադրված է գազի կաթսա։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ: Հյուրասենյակի կահույքի հետ միասին բնակարանի գինը 136000$ 1: Զանգահարեն միայն ռեալ գնորդներ։ Գինը վերջնական է։