Վարձով է տրվում 4 սենյականոց շքեղ, ընդարձակ, մոդեռն ոճի վերանորոգված, յուրահատուկ դիզայնով և գեղեցիկ լուսավորմամբ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։