Վաճառվում է 4 սենյականոց արևկող բնակարան 108 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում՝ 10 հարկանի շենքի 1-ին հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանում առկա է նաև ջրատաքացուցիչ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է ժամանակակից կահույքով և տեխնիկայով: Բակում կա ազատ տարածություն, որտեղ հնարավոր է կայանել ավտոմեքենաները։