Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Խոհանոցը կահավորված է, կան նաև ներկառուցված պահարաններ։ Բակում առկա է տարածք՝ մեքենաներ կայանելու համար։ Բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը մոտ են գտնվում։