Վաճառվում է 4 սենյականոց բնակարան 104 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հ. Էմին փողոցում՝ 14 հարկանի շենքի 8-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված են երկաթյա դուռ, ներսի դռները փայտյա են, հոսանքի լարերը և ջրի խողովակները նոր են փոխված։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Հնարավոր է նաև վաճառք ավտոտնակի հետ միասին։ Բնակարանի հիմանական սենյակների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Զանգվի ձոր, Արարատ լեռ և լսվում է գետի խշշոցը։ Բնակարանի դրսի պատերը ջերմամեկուսացված են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, դպրոց, մոտ է կանգառին։