"Yerevan City" սուպերմարկետի և Զեյթունի շատրվանների մոտ, վաճառվում է երեք սենյականոց բնակարան: Այն գտնվում է բազմահարկ բնակելի շենքի 8-րդ հարկում: Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը պատված է սալիկներով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Շենքը գտնվում է առաջին գծի վրա՝ կանգառի հարևանությամբ: Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Բնակարանը ունի վարձակալողներ և գնորդը կարող է շարունակել պայմանագիրը Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ: