Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 83 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ներսիսյան փողոցում՝ 8-րդ հիվանդանոցի հարևանությամբ, 10 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով՝ թե՛ խոհանոցում, թե՛ ննջասենյակներում։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Շենքն ունի անվտանգության համակարգ։