Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 95 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ավետիս Ահարոնյան և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկում` Իզմիրլյան բժշկական կենտրոնի հարևանությամբ, 7 հարկանի քարե` Հատուկ նախագծի շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով: Վաճառվում է խոհանոցի կահույքով: