Կենտրոն վարչական շրջանում՝ Մոսկովյան փողոցում՝ Հատուկ նախագծի (մոնոլիտ) շենքում, վաճառվում է 90քմ. մակերեսով, 3 սենյականոց բնակարան՝ վերջին հարկում, որը տանիքում ունի նաև կառուցված մոտ 60 քմ. հատված, որտեղ առկա է հոսանք, տարածքը հետագայում կարելի է օգտագործել որպես խորդանոց, խաղասենյակ, խորովածանոց և այլն: Բնակարանի վերանորոգման աշխատանքները կատարված են, ջեռուցումը իրականացվում է անհատական համակարգի միջոցով։ Հատակը ծածկված է մանրահատակով, պատուհանները և դռները նոր փոխված են։ Հոսանքի լարերը և ջրի խողովակներ ևս փոխված են: Ունի շատ լավ դիրք՝ պատուհանները երկկողմանի են, որի շնորհիվ բնակարանը շատ արևոտ է։ Առաստաղի բարձրությունը 2.75 մետր է։ Առկա է 2 խորդանոց՝ մուտքի մոտ, բնակարանում՝ 2 շքապատշգամբ։ Հեռավորությունը հասարակական օբյեկտներից մինչև 50 մետր է։ Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, սուպերմարկետներ և ժամանցի հետաքրքիր վայրեր։