Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 84 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Պեկին ռեստորանի հարևանությամբ, 7 հարկանի մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Շենքի բակում ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղ։ Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։