Սայաթ Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ վաճառվում է 3 սենյականոց դուպլեքս բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 118 քմ.: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ և ավելացված 6-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ նորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Տեղարդված է օդորակիչ։ Ունի բաց պատշգամբ ։ Բնակարանում առկա է նաև բուխարի։ Բակում կա ազատ տարածություն՝ մեքենաները կայանելու համար։