Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 111 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ Ռոբերտո խանութի շենքում, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։