Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 96 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ Նովա Աբովյան փողոցների խաչմերուկում՝ 18 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը եվրոպական արտադրության սալիկապատ է՝ տաքացվող: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Բնակարանն ունի ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, տեղադրվելու է սանտեխնիկա։ Շենքն ունի անվտանգության համակարգ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։