Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 84 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ 11 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։