Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի մոտակայքում, 11 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է տուրբո վառարանի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։