Դ. Դեմիրճյան փողոցի վրա վաճառվում է երեք սենյականոց բնակարան 105 քմ. մակերեսով։ Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը ունի կապիտալ վերանորոգման կարիք, սակայն արդեն տեղադրված են եվրոպատուհանները, մուտքի երկաթյա դուռը, անցկացված են հոսանքի լարերը և ջրի խողովակները։ Սենյակները ընդհարձակ են և լուսավոր։ Ավտոմեքենաների համար նախատեսված են ստորգետնյա կայանատեղեր։ Շենքում գործում է նաև անվտանգության համակարգ և պահակակետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։