Զաքյան և Ամիրյան խաչմերուկում՝ 12 հարկանի շենքի 9-րդ հարկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան: Այն կապիտալ վերանորոգված է: Ընդհանուր մակերեսը կազմում է 90.8 քմ: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ, հատակը՝ փայտե մանրահատակ է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը և խոհանոցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Անցկացված է ինտերնետ կապ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ունի նաև ավտոտնակ: Բնակարանը վաճառվում է խոհանոցային կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։