Երևանի սրտում՝ Արամի փողոցում, 14 հարականի նորակառույց շենքի 13-րդ հարկում վաճառվում է 3 սենյականոց շքեղ բնակարան 134 ք.մ. մակերեսով։ Բնակարանը եվրովերանորոգված է, ունի 2 ննջարան, 2 սալիկապատ լոգարան, 2 բաց պատշգամբներ գեղեցիկ տեսարանով։ Բնակարանն ունի եվրոպատուհաններ, ներկառուցված պահարաններ, օդորակիչ, մանրահատակը ձևավոր է։ Ապահովված է մշտական ջրով և գազով։ Վաճառվում է ննջասենյակներից մեկի կահույքի, խոհանոցի բարձրորակ կահույքի և իտալական արտադրության տեխնիկայի հետ միասին։ Շենքում կա վերելակ, մարզասրահ, ինչպես նաև ունի անվտանգության և աղբահանության ծառայություն։ Մոտակայքում հասանել են տարատեսակ խանութներ, ժամանցի վայրեր։