Կապիտալ վերանորոգված և ընդամենը մի քանի օր առաջ կոսմետիկ հարդարում ստացած բնակարանը գտնվում է Սախարովի հրապարակի անմիջական հարևանությամբ, հինգ հարկանի շենքի երրորդ հարկում։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, բնական գազով։ Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչ, երեք ալեհավաք։ Խոհանոցի հատակը տաքացվող է։ Սանհանգույցում ունի ջակուզի։ Յուրաքանչյուր սենյակում կա LCD մոնիտոր, բացի դրանից բնակարանը կահավորված է և համալրված անհրաժեշտ տեխնիկայով։ Շենքի բակում կա խաղահրապարակ, իսկ հարևանությամբ Հանրապետության հրապարակն է, մետրոն բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, բանկեր։