Վաճառվում և վարձակալության է տրվում երեք սենյականոց բնակարան Հյուսիսային պողոտայում։ Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Կահավորված է հարմարավետ և ժամանակակից կահույքով, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի և հանգստի վայրերը, մոտիկ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։