Եկմալյան փողոցի վրա՝ Սբ. Զորավոր եկեղեցու հարևանությամբ, վաճառվում է այս ընդարձակ և լուսավոր կապիտալ վերանորոգված բնակարանը, որը գտնվում է 10 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Բոլոր կոմունիկացիաները առկա են, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Սանհանգույցն ու խոհանոցը սալիկապատված են որակյալ սալիկներով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի օգնությամբ, բնակարանն ունի 2 սանհանգույց։ Բակում նախատեսված են բացօթյա ավտոկայանատեղիներ։ Մոտակայքում կան տարբեր խանութներ, հանգստի և ժամանցի կենտրոններ և այլն։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։