Խորենացի փողոցի վրա վաճառվում է 3 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորգված է, առկա են բոլոր կոմունիկացիաները։ Ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Դրսի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են։ Կան ներկառուցված պահարաններ։ Մոտակքայում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ, ինչպես նաև բանկի մասնաճյուղեր։