Տերյան փողոցում վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, սակայն սենյակների պլանավորումը արդեն արված է, տեղադրված են նաև եվրոպական արտադրության պատուհաններ և երկաթյա մուտքի դուռ։ Ունի երկու սանհանգույց, բաց պատշգամբ։ Շենքը ունի ստորգետնյա կայանտեղի՝ հավելավճարով։Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ։