Զաքյան փողոցում վաճառվում է երեք սենյականոց բնակարան, որը գտնվում է չորս հարկանի քարե շենքի վերջին հարկում։ Տանիքը վերանորոգված է։ Բնակարանը նույնպես կապիտալ վերանորոգված է՝ մուտքի դուռը երկաթյա է, ներսի դռները և պատուհանները՝ եվրո, սանհանգույցը սալիկապատ է։ Խոհանոցում ներկառուցված կահույք է։ Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, տեղադրված է օդորակիչ։ Սենյակները լուսավոր են և արևկող։ Մոտակայում են գտնվում Փակ շուկան, Կոմիտասի անվան այգին, բազմաթիվ խանութներ, ժամանցի և հանգստի վայրեր։